Միզային համակարգ
Անմիզապահություն. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
1. Ի՞նչ է անմիզապահությունը:
Անմիզապահությունը մեզի ակամա արտահոսքն է:
2. Որքանո՞վ է լուրջ անմիզապահության խնդիրը:
Անմիզապահությունը բավականին տարածված խնդիր է ամբողջ աշխարհում: Առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ: Այն սթրեսի և անհանգստության տարածված պատճառ է, պահանջում է մեծ ծախսեր հանրության և անհատների համար: Մի շարք հետազոտությունների արդյունքներով տարածվածությունը կանանց մոտ գնահատվում է 20-40%:
3. Ի՞նչ պատճառներ կարող են բերել անմիզապահության առաջացման:
Անմիզապահության մի քանի տեսակներ կան, որոնցից առանձնացնում ենք 4 հիմնական տեսակներ` սթրեսային, ուրգենտային, խառը և գերծավալային: Յուրաքանչյուր տեսակն ունի բնորոշ պատճառներ: Սթրեսային անմիզապահությունը մեզի ակամա արտահոսքն է ֆիզիկական լարվածության ժամանակ (օրինակ` հազալիս, փռշտալիս, ծիծաղելիս, ծանրություն բարձրացնելիս, արտահայտված դեպքերում` նույնիսկ, քայլելիս): «Սթրեսային» տերմինը կապված չէ սթրեսի կամ վախենալու հետ, այլ բնորոշում է անմիզապահության այն դեպքերը, որոնք առաջանում են ֆիզիկական լարվածության ժամանակ: Սթրեսային անմիզապահության պատճառը միզապարկի փականային համակարգի անբավարար աշխատանքն է:
Ուրգենտային անմիզապահության դեպքում մեզի ակամա արտահոսքի պատճառը միզապարկի պատի (մկանային շերտի) ակամա կծկումն է: Այս դեպքում մեզի ակամա արտահոսքին չի նախորդում ֆիզիկական ակտիվություն: Նախ առաջանում է միզելու հանկարծակի, բավականին ուժեղ արտահայտված, անզսպելի ցանկություն, որն էլ ուղեկցվում է մեզի ակամա արտահոսքով:
Խառը տիպի անմիզապահության դեպքում առկա է ինչպես սթրեսային, այնպես էլ ուրգենտային բաղադրիչ և պացիենտն ունի անմիզապահության վերոնշյալ երկու տեսակներին բնորոշ գանգատներ:
Գերծավալային տեսակի անմիզապահությունն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ և, սովորաբար, պայմանավորված է շագանակագեղձի գերաճով: Պատճառն այն է, որ չափերով մեծացած շագանակագեղձը, փակելով միզուկի լուսանցքը, խոչընդոտում է մեզի արտահոսքին, որը հանգեցնում է միզապարկի գերլցման: Գերլցված միզապարկի պայմաններում բարձրանում է ներմիզապարկային հիդրոստատիկ ճնշումը` առաջացնելով մեզի ակամա արտահոսք:
4. Որո՞նք են անմիզապահության առաջացման ռիսկի գործոնները, ռիսկե՞ր են, արդյոք, ճարպակալումը և սպորտը:
Կանանց մոտ անմիզապահության առաջացման ռիսկի գործոններ են բոլոր այն իրավիճակները, որոնք հանգեցնում են ներորովայնային ճնշման քրոնիկական բնույթի բարձրացման (օրինակ` քրոնիկական փորկապություն, այնպիսի շնչառական խնդիրներ, որոնք կարող են քրոնիկական հազի պատճառ դառնալ` ասթմա, ֆարինգիտ, քրոնիկական բրոնխիտ): Ռիսկի գործոններից են նաև մի շարք սպորտաձևերը (հիմնականում խոսքը ծանր ատլետիկայի մասին է), տարիքը, հղիությունը, ծննդաբերությունը, ռասսան (սպիտակամորթ կնոջ մոտ առավել հաճախ է հանդիպում), ճարպակալումը, մի շարք հորմոնալ բուժումներ, ծխախոտը, շաքարային դիաբետը, դեպրեսիան, կոֆեինի չարաշահումը (կարող է ուրգենտային անմիզապահության պատճառային գործոն լինել) և այլն:
Տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում է անմիզապահության ուրգենտային տիպը, իսկ սթրեսային տիպի անմիզապահություն առաջանում է, սովորաբար, տարբեր հիվանդությունների դեպքում` շագանակագեղձը հեռացնելուց հետո:
5. Ովքե՞ր են հակված և ում մոտ է առավել հաճախ զարգանում անմիզապահություն:
Անմիզապահությունն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ: Վերոնշյալ ռիսկի գործոնների առկայության դեպքում առաջացման հավանականությունը բարձրանում է:
6. Կարո՞ղ են որոշ ըմպելիքներ հրահրել անմիզապահության առաջացումը:
Անմիզապահության առաջացման ռիսկի գործոններից է կոֆեինի (մասնավորապես սուրճի) չարաշահումը: Վերջինս կարող է ուրգենտային անմիզապահության պատճառային գործոն լինել:
7. Որքա՞ն հաճախ է հանդիպում անմիզապահությունը կանանց մոտ:
Մի շարք հետազոտությունների արդյունքներով տարածվածությունը կանանց մոտ գնահատվում է 20-40%:
8. Անմիզապահությունն արդյո՞ք ծննդաբերության հետևանք է և տարեց կանանց մշտական ուղեկիցը:
Ծննդաբերությունը սթրեսային անմիզապահության ռիսկի գործոններից է: Տարիքը ևս անմիզապահության ռիսկի գործոններից է և տարիքի հետ հանդիպման հաճախականությունը բարձրանում է: Երիտասարդների մոտ առավել հաճախ դիտվում է անմիզապահության սթրեսային տեսակը, իսկ առավել տարեցների մոտ` ուրգենտային և խառը տեսակները:
9. Որո՞նք են անմիզապահության առաջացման պատճառները տղամարդկանց մոտ:
Տղամարդկանց մոտ անմիզապահության առաջացման ռիսկի գործոններն են տարիքը, կոնքային ռադիկալ վիրահատությունները (հաճախակի պատճառ է շագանակագեղձի հեռացումը): Գերծավալային տիպի անմիզապահության առաջացման պատճառը միզապարկից ներքև առաջացած օբստրուկցիան է (հաճախակի պատճառ է շագանակագեղձի գերաճը):
10. Հնարավո՞ր է նվազեցնել անմիզապահության ինտենսիվությունը քաշի նվազեցման կամ սննդակարգի միջոցով:
Անմիզապահության առաջացման ռիսկի գործոններից է ճարպակալումը: Հետևաբար, նվազեցնելով քաշը, դրական արդյուքներ ստանալու հավանականությունը բարձրանում է: Ճիշտ սննդակարգը ևս իր ազդեցությունն ունի: Կոֆեինի (մասնավորապես սուրճի) չարաշահումը կարող է ուրգենտային անմիզապահության պատճառային գործոն լինել: Մի շարք դեպքերում միզապարկը գրգռող սննդից հրաժարվելու կամ սահմանափակ քանակով օգտագործման կարիք կարող է առաջանալ:
11. Կա՞ն, արդյոք, ուրոլոգիական միջադիրներ, և ինչո՞վ են տարբերվում սովորական միջադիրներից:
Կան բազմաթիվ տեսակների ուրոլոգիական միջադիրներ: Սովորական միջադիրներից վերջիններիս տարբերությունն ակնհայտ է տղամարդկանց համար նախատեսված միջադիրների դեպքում, որոնք հատուկ հարմարեցված են արական արտաքին սեռական օրգաններին և չափերով ավելի փոքր են:
12. Ինչո՞ւ ընտրել շնչող միջադիրներ:
Շնչող միջադիրներ օգտագործելու դեպքում մաշկային տարբեր բնույթի խնդիրների առաջացման հավանականությունը ավելի քիչ է:
13. Ի՞նչ ձևերով կարող է արտահայտվել անմիզապահությունը:
Անմիզապահության տարբեր տեսակներ տարբեր ձևերով են արտահայտվում: Սթրեսային անմիզապահությունն արտահայտվում է մեզի ակամա արտահոսքով` հազալիս, փռշտալիս, ծիծաղելիս, ծանրություն բարձրացնելիս և մի շարք այլ այնպիսի իրավիճակներում, որոնք ուղեկցվում են ներորովայնային ճնշման բարձրացմամբ: Արտահայտված սթրեսային անմիզապահության դեպքում մեզի ակամա արտահոսք կարող է դիտվել նույնիսկ քայլելիս:
Ուրգենտային անմիզապահության դեպքում մեզի ակամա արտահոսքին սովորաբար նախորդում է միզարձակության հանկարծակի առաջացած, բավականին ուժեղ և անզսպելի ցանկություն: Այս պացիենտները նշում են, որ առաջանում է միզելու անզսպելի ցանկություն և մինչև զուգարան հասնելը դիտվում է մեզի ակամա արտահոսք:
Խառը տիպի անմիզապահության դեպքում առկա է ինչպես սթրեսային, այնպես էլ ուրգենտային բաղադրիչ: Պացիենտի մոտ դիտվում է անմիզապահության վերոնշյալ երկու տեսակների համադրությունը:
Գերծավալային տիպի անմիզապահությունն առավել հաճախ դիտվում է շագանակագեղձի գերաճով տղամարդկանց մոտ: Այս դեպքում դիտվում է մեզի ակամա արտահոսք կաթիլների տեսքով:
14. Կա՞, արդյոք, անմիզապահությունից ազատվելու հնարավորություն, բուժվո՞ւմ է, արդյոք, կանանց անմիզապահությունը:
Անմիզապահությունը բուժելի է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Վերջինիս բուժման տարբեր եղանակներ կան:
15. Ինչպե՞ս է ախտորոշվում անմիզապահությունը:
Անմիզապահության ախտորոշման և հետագա բուժման համար պետք է դիմել ուրոլոգի օգնությանը: Ախտորոշման համար մեծ դեր ունի գանգատների բնույթի, վաղեմության, արտահայտվածության աստիճանի և մի շարք այլ տվյալների մանրակրկիտ վերլուծությունը: Կատարվում են լաբորատոր և գործիքային քննություններ, ինչպես նաև զննում գինեկոլոգիական սեղանին:
16. Անմիզապահության բուժման ինչպիսի՞ ոչ վիրահատական մեթոդներ կան ներկայում:
Ոչ վիրահատական մեթոդներից օգտագործվում են բուժման ոչ դեղորայքային (ինչպիսիք են` կոնքի մկանների վարժանքը, միզապարկի վարժանքը, էլեկտրական խթանման որոշ մեթոդները և այլն) և դեղորայքային եղանակները:
17. Ի՞նչ անել, եթե դեղորայքային բուժումն արդյունավետ չէ:
Եթե բուժման ոչ դեղորայքային և դեղորայքային եղանակներն արդյունավետ չեն, ապա, սովորաբար, վիրահատական միջամտության կարիք է առաջանում:
18. Ի՞նչ միջոցառումներ են կիրառվում բուժման ընթացքում:
Կան բուժման ոչ դեղորայքային, դողորայքային և վիրահատական մեթոդներ:
19. Բուժման ի՞նչ ինվազիվ և փոքր ինվազիվ մեթոդներ կան:
Ինվազիվ մեթոդներից ամենաարդյունավետը սթրեսային կամ խառը տիպի անմիզապահության դեպքում կատարվող ժապավենային վիրահատությունն է, որի դեպքում միզուկի տակ տեղադրվում է հատուկ ժապավեն` նախատեսված անմիզապահության բուժման համար: Վիարահատությունը համարվում է փոքր ինվազիվ և կատարվում է հեշտոցային մուտքով` վերջինիս առաջային պատին կատարված 1սմ չափի կտրվածքով: Կան մի շարք այլ վիրահատական միջամտություններ ևս (այդ թվում` բաց և լապարոսկոպիկ):
20. Ինչպե՞ս կանխարգելել անմիզապահությունը:
Անմիզապահության կանխարգելման համար անհրաժեշտ է խուսափել այնպիսի իրավիճակներից , որոնք հանգեցնում են ներորովայնաին ճնշման քրոնիկական բնույթի բարձրացման (քրոնիկական հազ, փորկապություն և այլն), հետևել քաշին, սննդակարգին, հրաժարվել ծխախոտից: Անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի խորհրդատվության, քանի որ առկա ախտանիշները ժամանակի ընթացքում սովորաբար ավելի արտահայտիչ են դառնում, իսկ ժամանակին դիմելու դեպքում ոչ վիրահատական եղանակներով բուժվելու հավանականությունն առավել բարձր է:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Իզմրլյան ԲԿ ուրոլգիական բաժանմունք կամ զանգահարել` 010242483
Հեղինակ` ուրոլոգ Գոռ Գրիգորիի Շադյան
Կարդացեք նաև
Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...
Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...
Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...
Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...
Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...
Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...
Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...
Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն